7 ՀԱՐՑ. ՆԵՐՍԻԿ  ԻՍՊԻՐՅԱՆ

ariii

Հայաստանում  և Սփյուռքում սիրված երգիչ։ 2011 թվականին արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչման: Երկար տարիներ ԱՄՆ-ում բնակվելուց հետո՝  2012 թվականին վերադարձել է Հայաստան։ Առաջիկայում հագեցած գրաֆիկով հյուրախաղեր է ունենալու ամերիկյան Նյու Յորք և Բոստոն քաղաքներում, ապա՝ Եվրոպայում։

  – Ո՞րն է Ձեր նախընտրած մարզաձևը, ինչո՞ւ: – Միանշանակ բռնցքամարտը։ 3-4 տարի զբաղվել եմ բռնցքամարտով։ Օլիմպիական խաղերին հետևում եմ, երկրպագում եմ մասնակից  բոլոր հայ մարզիկներին։

– Ո՞րն է Ձեր սիրելի ավտոմեքենան, մեքենա վարո՞ւմ  եք: – Գնահատում եմ ավտոմեքենայի հարմարավետությունը։ Նախընտրում եմ ամենագնացներ, վարում եմ «Toyota Lexus»:

– Ձեր նախընտրած բույրը: – Սիրում եմ յասամանի հոտը։

 – Ձեր նախընտրած ձայնը: – Հոսող ջրի ձայնը։

– Ինչի՞ց եք ամենաշատը վախենում: – Չեմ վախենում։ Զգուշություն եմ ցուցաբերում։

– Եթե հանկարծ հրդեհ բռնկվեր, և Դուք հնարավորություն ունենայիք տանից միայն մեկ իր փրկել, ի՞նչը կընտրեիք:– Եթե կարողանայի, կվերցնեի այն, ինչ ժողովուրդն է տվել, ինչ-որ շահել եմ այս տարիների ընթացքում։

– Եթե ընդամենը երեք հոգու ճաշի հրավիրելու հնարավորություն ունենայիք, ովքե՞ր կլինեին Ձեր ընկերակիցները:– Կուզեի հյուր ընդունել ուրարտական թագավոր Արամե Առաջինին։ Երկրորդ հյուրս կլիներ բազմաթիվ կյանքեր փրկած զորեղ բժիշկ։ Վերջին հյուրս կլիներ Հայաստանի դրոշը ներկայացնող ամենաուժեղ մարզիկը։

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register