7 ՀԱՐՑ. ԼՈՒՍԻՆԵ ԲԱԴԱԼՅԱՆ

lu

Հմայիչ, փորձառու  հեռուստառադիո  հաղորդավարուհի: 1998 թվականից հեռուստատեսությամբ և ռադիոյով տարբեր հաղորդումներ է վարել: 2002 թվականից մինչ այժմ աշխատում է «Ռադիո Վան» ռադիոկայանում: Քաղցկեղով հիվանդ երեխաներին աջակցելու նպատակով ստեղծված «Ֆոնդ 100» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է:

 – Ո՞րն է Ձեր նախընտրած մարզաձևը: – Սիրում եմ դիտել գեղասահքի մրցելույթները:

 – Ո՞րն է Ձեր նախընտրած օծանելիքը, ինչո՞ւ: – «Tom Ford» -ի «White Patchouli» օծանելիքը, որն ունի յուրահատուկ, խորհրդավոր, անբացատրելի բույր, այն հնարավոր չէ շփոթել այլ բույրի հետ:

– Ձեր նախընտրած բույրը: – Շատ եմ սիրում վարդի բույրը: Հատկապես՝ մասրենու հոտը:

– Ձեր նախընտրած ձայնը :– Ծղրիդի ձայնը:

– Ինչի՞ց եք ամենաշատը վախենում:– Վախենում եմ մարդկանց կորստից: Ուրիշ ոչնչից չեմ վախենում:

 – Եթե հանկարծ հրդեհ բռնկվեր, և Դուք հնարավորություն ունենայիք տանից միայն մեկ իր փրկել, ի՞նչը կընտրեիք:– Անձնագիրս:

 – Եթե ընդամենը երեք հոգու ճաշի հրավիրելու հնարավորություն ունենայիք, ովքե՞ր կլինեին Ձեր սեղանակիցները: – Բուդդան, Մայր Թերեզան և Մայքլ Ջեքսոնը:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register