7 ՀԱՐՑ. ԺԱԿԼԻՆ ՍԱՐԽՈՇՅԱՆ

2

1997 թվականից հայկական բալետի առաջատար մենապարուհի: ՀՀ վաստակավոր արտիստ, «Մովսես Խորենացի» շքանշանի մեդալակիր: 20 -ամյա  ծավալուն աշխատանքից հետո պատրաստվում է հոկտեմբերի 1-ին  կայանալիք հրաժեշտի երեկոյին: Այնուհետև  պատրաստվում է մեկնել  Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ, որտեղ աշխատում է որպես բեմադրող- պարուսույց:

– Ո՞րն է Ձեր նախընտրած մարզաձևը:– Դեռ մանուկ հասակից շատ եմ սիրել գեղասահքը: Վերջերս սկսել եմ հետաքրքրվել նաև գեղարվեստական մարմնամարզությամբ: Երկու դեպքում էլ ներկայացվող համարները հագեցած են պարային տարրերով:

 – Ո՞րն է Ձեր նախընտրած օծանելիքը, ինչո՞ւ:– «Viktor & Rolf» օծանելիքը, որում առկա է վանիլի հոտը:

 – Ձեր նախընտրած բույրը: – Նոր թխված հացի, խմորեղենի հոտը:

– Ձեր նախընտրած ձայնը:– Թռչունների ծլվլոցը:

– Ինչի՞ց եք ամենաշատը վախենում:– Մկներից և առնետներից:

– Եթե հանկարծ հրդեհ բռնկվեր, և Դուք հնարավորություն ունենայիք տանից միայն մեկ իր փրկել, ի՞նչը կընտրեիք: – Փաստաթղթերս:

 – Եթե ընդամենը երեք հանրահայտ մարդու ճաշի հրավիրելու հնարավորություն ունենայիք, ովքե՞ր կլինեին Ձեր սեղանակիցները:– Հետաքրքրիր և զվարճալի կլիներ հյուրընկալել կայսր Պյոտր I-ին, կայսրուհիներ Եկատերինա  2-րդին և Ելիզավետային: Հետաքրքիր կլիներ հարցեր տալ և լսել նրանց զրույցը:

Լուսանկարը՝ Նազենիկ Սարգսյանի

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register