7 ՀԱՐՑ. ԴԱՎԻԹ ԳԱԼՍՏՅԱՆ

davit-galstyan-1

Հայաստանի լավագույն ռոք խմբերից մեկի՝ «Vordan Karmir»-ի բաս կիթառահար: Սկսնակ ծրագրավորող:

– Ի՞նչ արժեք (կառույց, ավանդույթ կամ մեկ այլ բան) կուզեիք «հայաֆիկացնել»:– Ուսանողական կյանքի կազմակերպումը: Կրթության խնդիրը մեզ մոտ շարունակում է մնալ ցավոտ հարցերից մեկը: Երիտասարդներից շատերը բարձրագույն կրթություն ստանում են ոչ թե գիտելիքի, այլ պարզապես դիպլոմ ստանալու համար:

– Եթե Դուք լինեիք Երևանի քաղաքապետը, ո՞րը կլիներ ձեր առաջին հանձնարարականը:– Քաղաքում բազմաթիվ խնդիրներ կան, որոնց լուծման համար քաղաքապետի լծակներն ունենալու կարիքը չկա: Գրեթե ամեն օր մենք փոքր և միջին բազմաթիվ օրինախախտումների( փողոցը սխալ տեղից անցնելու,  չնախատեսված վայրում կայանելու և այլն) ականատեսն ենք դառնում: Իսկ քաղաքապետը, կարծում եմ, չի կարող բոլոր ոլորտներից գերազանց տեղյակ լինել: Քաղաքապետը պետք է ունենա լուրջ մասնագետներից կազմված թիմ և նրանց հետ խորհրդակցելով որոշումներ կայացնի:

– Թվարկեք երեք քայլ, որոնք կնպաստեին հայրենադարձությանը: – Առաջնայինը որ կնշեի՝ արդարադատության ապահովումն է, որպեսզի մարդ իրապես համոզված լինի, որ օրենքով պաշտպանված է: Երկրորդ՝ հարկային դաշտի կարգավորում, հարմար պայմաններ, որպեսզի մարդը կարողանա զարգացնել իր գործը: Ըստ իս՝ սրանք առավել քան կարևոր պայմաններ են:

-Հայոց պատմության ողջ ժամանակահատվածի 3 ամենալուսավոր կերպարները՝ Ձեր դիտարկմամբ: – Մեր առաջադեմ թագավորներից կառանձնացնեի Պապ թագավորին, հզորության խորհրդանիշ  Տիգրան Մեծին և Գարեգին Նժդեհին:

– Հայոց պատմության ո՞ր էջը կսրբագրեիք: – Պատմությունն անցած բան է, պարզապես անհրաժեշտ է դրանից դասեր քաղել և չկրկնել նույն սխալները: Այժմ էլ մենք երկու գերհզոր պետությունների՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի շահերի բախման տիրույթում ենք ( ինչպես ժամանակին Հռոմի և Պարսկաստանի): Ցավոք, անընդհատ կրկնում ենք նույն սխալները: Քաղաքականության մեջ բարեկամներ և թշնամիներ չկան, բոլորն էլ առաջնորդվում են իրենց շահով ու դա բնական է:

– Ե՞րբ և ի՞նչն է վերջին անգամ Ձեզ զարմացրել: – Զարմացել եմ «Սասնա Ծռեր» զինված խմբի կողմից ՊՊԾ գունդն այդքան հեշտ գրավելուց  և հետագայում հանձնվելուց: Ինձ համար մինչ այժմ էլ բազմաթիվ չպարզաբանված հարցեր են մնացել:

– Արդյունքի, հաղթանակի հասնելու Ձեր բաղադրատոմսը: – Անընդհատ փորձել և չվհատվել: Գիտեք, հայերը շատ են վախենում սխալվելուց: Մեր ազգի ամենավատ կողմերից է: Օրինակ դպրոցում աշակերտը նախընտրում է ոչինչ չանել, չգնալ գրատախտակի մոտ, միայն թե չսխալվի:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register