7 հարց. ԼԻ­ԼԻԹ ՄԱՐ­ԳԱՐ­ՅԱՆ

99

Փոր­ձա­ռու դի­զայ­ներ: 1996 թվա­կա­նից ղե­կա­վա­րում է «Լի­լիթ» նո­րաձևութ­յան տու­նը: Վեր­ջերս ի­րա­կա­նա­ցել է Լի­լիթ Մար­գար­յա­նի ա­մե­նա­մեծ ե­րա­զան­քը: Նրա «Gallery 100» հա­վա­քա­ծուն ցու­ցադր­վե­լով ար­տերկ­րում՝ ԱՄՆ-ի Լոս Ան­ջե­լես քա­ղա­քում, ար­ժա­նա­ցել է այ­ցե­լու­նե­րի դրա­կան ար­ձա­գան­քին:

– Ո՞րն­ է Ձեր նա­խընտ­րած մար­զաձևը:

– Լո­ղը: Մինչև 6-րդ ­դա­սա­րան ակ­տի­վո­րեն զբաղ­վել եմ, կա­րող էի դառ­նալ պրո­ֆե­սիո­նալ լո­ղորդ, բայց ար­վես­տի հան­դեպ հե­տաքրք­րութ­յու­նը հաղ­թեց:

– Ո՞րն­ է Ձեր նա­խընտ­րած օ­ծա­նե­լի­քը, ին­չո՞ւ:

– Իմ նա­խընտ­րա­ծը օ­ծա­նե­լի­քը՝ «Guerlain» – «Aqua Allegoria»-ն­ է, ո­րը, ցա­վոք, ար­դեն վա­ճառ­քում չկա: Ան­բա­ցատ­րե­լի բույր ու­նի:

 – Ձեր նա­խընտ­րած բույ­րը:

– Կյան­քի համն ու հո­տը:

– Ձեր նա­խընտ­րած ձայ­նը:

– Ըն­կեր­նե­րի, հա­րա­զատ­նե­րի ձայ­նը:

– Ին­չի՞ց­ եք ա­մե­նա­շա­տը վա­խե­նում:

– Ա­մե­նից շատ վա­խե­նում եմ մեր երկ­րի ներ­կա վի­ճա­կից: Հայ­րե­նի­քի կորստ­յան վտան­գից, պա­տե­րազ­մից:

– Ե­թե հան­կարծ հրդեհ բռնկվեր, և  Դուք հնա­րա­վո­րութ­յուն ու­նե­նա­յիք տա­նից միայն մեկ իր փրկել, ի՞նչը կընտ­րեիք:

-Մեր ըն­տա­նի­քի պատ­մութ­յան վա­վե­րա­գիր լու­սան­կար­նե­րի ալ­բո­մը:

– Ե­թե ըն­դա­մե­նը ե­րեք հան­րա­հայտ մար­դու ճա­շի հրա­վի­րե­լու հնա­րա­վո­րութ­յուն ու­նե­նա­յիք, ով­քե՞ր կ­լի­նեին Ձեր սե­ղա­նա­կից­նե­րը:

– Վազ­գեն Ա Կա­թո­ղի­կո­սը, Կո­կո Շա­նե­լը և Շառլ Ազ­նա­վու­րը:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register