Գենդերային հավասարության ապահովումը

Գենդերային-հավասարության-ապահովումը

Գենդերային հավասարության ապահովումը ցանկացած պետության զարգացման հիմնասյուներից մեկն է: Կանանց հզորացումը առողջ հասարակության, տնտեսության զարգացման և աղքատության վերացման առաջնային պայմաններից է: Կանանց իրավունքների պաշտպանությունը ներառված է նաև Հազարամյակի զարգացման ութ նպատակների շարքում, ընդ որում, այն համարվում է կարևորագույնը և առանցքային նշանակություն ունի մնացած 7-ի իրականացման համար: Քաղաքական և հասարակական կյանքում կանանց ներգրավումն առավել դժվար գործընթաց էր հետսովետական, մասնավորապես հարավկովկասյան երկրների համար: Ընդունված է համարել, որ կանանց դերը նշված երկրներում պատմության ողջ ընթացքում թերագնահատված է եղել, և նման վերաբերմունքը ձևավորվել է ընդհանուր կարծրատիպերի հիման վրա: Ներկայում ժամանակն է առաջ անցնել և ողջունելքաղաքականև հասարակական կյանքում կանանց առավել մեծ ներգրավվածությունը: Հայաստանում կանանց մասնակցությունը քաղաքական և հասարակական կյանքին սկսվել է դեռևս նախորդ տասնամյակում: Կանանց քաղաքական զարգացման համաշխարհային ինդեքսում Հայաստանը դեռևս 132-րդ դիրքում է: Ներկայում Ազգային ժողովի 131 պատգամավորներից 14-ը կանայք են: Նախարարների և փոխնախարարների պաշտոնում կանանց ներգրավվածությունը զգալիորեն աճել է և այժմ կազմում է 11 տոկոս: Հայաստանում դեռևս չկան կին քաղաքապետեր և փոխքաղաքապետեր:Տեղական ինքնակառավարման ընտրությունների ժամանակ քաղաքային 26 համայնքներից միայն 2-ում են եղել կին թեկնածուներ: Փոխարենը կան երկու կին գյուղապետեր: Հարկ է փաստել, որ ներկայում Երևանի քաղաքապետարանում, Կրթության և գիտության, Մշակույթի նախարարություններում աշխատողների մեծամասնությունը կայանք են: Հետազոտությունները ցույց են տվել, որ Հայաստանում հարցվածների 72 տոկոսը պատրաստ է քվեարկել կին թեկնածուի օգտին, և միայն 22 տոկոսն է դեմ կանանց ներգրավվածությանը քաղաքական դաշտում: Մնացած 6 տոկոսի համար սեռը նշանակալի գործոն չէ: Քաղաքականության մեջ առավել նշանակալի են կանանց ձեռքբերումները Վրաստանում: 7 տարի շարունակ Վրաստանի խորհրդարանը գլխավորում էր Նինո Բուրջանաձեն, ով մեկ տարուց ավելի զբաղեցրել է նաև երկրի գործող նախագահի պաշտոնը` դառնալով Խորհրդային Միության փլուզումից հետո Հարավային Կովկասում միակ կին երկրի ղեկավարը: Վրաստանում կանայք զբաղեցրել են նաև բարձր նախարարական պաշտոններ, այդ թվում Սալոմե Զուրաբիշվիլին, ով ղեկավարել է Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը: Ներկայում երկու կանայք էլ գլխավորում են Վրաստանի ընդդիմադիր կուսակցություններ: Վրաստանում կանանց թիվը քաղաքական դաշտում կազմում է 10 տոկոս:Հետազոտությունները ցույց են տալիս, որ հասարակության 63 տոկոսը պարտաստ է քվեարկել կին թեկնածուի օգտին: Ի տարբերություն վերը նշված այլ երկրների, կանանց իրավունքների սահմանափակման հիմնական պատճառներից մեկը նաև կրոնն է: Ադրբեջանը,խորհրդարանում կանանց ներգրավվածության տեսանկյունից, հանդիսանում է առաջատար: Սակայն կառավարությունում կանանց քանակը ամենացածրն է. մեկ կին նախարար:Իսկ տեղական ինքնակառավարման մարմիններում գերակշռողները տղամարդիկ են: Կանայք առավել ակտիվ են սոցիալական ծրագրերում, կրթության, գիտության, երեխաների իրավունքների պաշտպանության հարցերում:Ըստ հարցման, հասարակության 70 տոկոսը պատրաստ է քվեարկել կին թեկնածուի օգտին: Հայտնի է, որ Հարավային Կովկասը հակամարտություններով լի տարածաշրջան է: Հարցվածների 62%-ը կարծում է, որ կանայք պետք է ավելի մեծ ներգրավվածություն ունենան պատերազմականհարաբերությունների կարգավորման գործընթացում: Ուստի կարող ենք փաստել, որ կանաց դերը կարևոր է ոչ միայն քաղաքական դաշտում, այլ նաև հակամարտությունների խաղաղ կարգավորման գործընթացում: Լիլիթ Պապիկյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register